Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, (), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, ()[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
թվականին նրանք վերադառնում են Երևան։ թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
թվականին հիմնում է "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[2]։
թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է թվականի նոյեմբերի ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[3]։ Երգչուհու աճյունը բերվել է Երևան, որտեղ դեկտեմբերի ին Արամ Խաչատրյան համերգասրահում հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[4]։